Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Վիրահատությունը միշտ վերջին լուծո՞ւմն է։
Ոչ։ Շատ դեպքերում նախ գնահատվում են պահպանողական բուժման տարբերակները, և վիրահատությունը նշանակվում է միայն անհրաժեշտության դեպքում։
——————————————————
Ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը։
Կարող են նշանակվել հետազոտություններ, սննդի կամ դեղորայքի ժամանակավոր սահմանափակումներ։ Բոլոր ցուցումները տրվում են անհատապես։
——————————————————
Որքա՞ն կտևի վերականգնումը։
Դա կախված է վիրահատության տեսակից, առողջական ընդհանուր վիճակից և օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։
——————————————————
Վիրահատությունից հետո ե՞րբ կարող եմ վերադառնալ աշխատանքի։
Ժամկետները տարբեր են․ որոշ միջամտություններից հետո հնարավոր է վերադառնալ մի քանի օրից, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է ավելի երկար վերականգնում։
——————————————————
Վիրահատությունից հետո ցավ նորմա՞լ է։
Թեթև կամ միջին ցավը բնական է, սակայն ուժեղ կամ աճող ցավի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին։
——————————————————
Կարո՞ղ եմ ինքնուրույն փոխել դեղորայքը։
Ոչ։ Բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բուժող բժշկի հետ։
——————————————————
Երբ պետք է կրկին այցելել վիրաբույժին։
Հետվիրահատական վերահսկող այցերի ժամանակացույցը սահմանվում է վիրահատությունից հետո և կարևոր է պահպանել այն։